Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Փետրվարի 24-ին ԱՄՆ վարչակազմը 2.5 միլիարդ դոլարի ֆինանսավորում տրամադրելու հայց է հղել Կոնգրեսին` նոր անհայտ տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով. գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան վարչական-բյուջետային վարչության տարածած հայտարարությունը. հայտնում է Yerkir.am-ը:
«ԱՄՆ վարչակազմը 2.5 միլիարդ դոլարի լրացուցիչ ֆինանսավորման ծրագիր է ուղղել Կոնգրեսին` պատվաստանյութի մշակման արագացման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների արդյունավետության բարձրացման, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների ու նյութերի ձեռքբերման համար»,- ասվում է փաստաթղթում ու հավելվում նաև, որ մոտ 1 միլիարդ դոլար կհատկացվի ուղղակիորեն պատվաստանյութի մշակման համար:
Միևնույն ժամանակ վարչությունում հստակեցրել են նաև, որ իրենք ազատում են առկա ռեսուրսներն ու ընդլայնում վիրուսին արձագանքման հնարավորությունները: Այս միջոցառումների համար Սպիտակ տունն առաջարկում է նպատակի իրագործման համար ուղղել 1.3 միլիարդ դոլարի չափով չօգտագործված միջոցները, ինչպես նաև դրանց ավելացնել ևս 1.2 միլիարդ դոլար: Խոսքը վերաբերում է, մասնավորապես, էբոլա վիրուսից առաջացած հիվանդության դեմ պայքարի համար օրենսդիրների կողմից հատկացված գումարներին:
Հավելվում է նաև, որ արդեն չորեքշաբթի օրը Ներկայացուցիչների պալատում տեղի կունենան բաց լսումներ Պետդեպարտամենտի ու առողջապահության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ:
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում ավելացել է 150-ով՝ հասնելով 2592-ի: Երկրում գրանցվել է վարակման ավելի քան 77.100 դեպք, որից ավելի քան 24․700 մարդ առողջացել է։