|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Կորոնավիրուսի դեմ պայքարի համալիր միջոցառումներին աջակցելու նպատակով անցած շաբաթ Հայաստանի համար հավելյալ 1,1 միլիոն դոլար հաստատվեց՝ ի լրումն այն 60 միլիոն դոլարի, որ մեր տարբեր ծրագրերի շրջանակում հաստատված է՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին դեսպանատան ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում։
«Այս միջոցները նախատեսված են աջակցելու լաբորատոր աշխատանքերին, կորոնավիրուսի դեպքերի ախտորոշմանը, ինչպես նաև վարակվածների հետ կոնտակտների հետագիծը և շրջանակը պարզելուն, կորոնավիրուսի հետ կապված՝ տեխնիկական այլ հարցերով աջակցելուն»,-ասաց դեսպանը։
Առաջիկա շաբաթներին, նրա խոսքով, սպասվում են նոր մասհանումներ․ «Չգիտեմ, ինչ ծավալների մասին է խոսքը, բայց Վաշինգտոնից սպասվում է այլ աջակցություն»։
Ներկա աջակցությունը դիտարկում են ՀՀ առողջապահական համակարգին ցուցաբերած այլ աջակցության ծրագրերի համատեքստում։ Դեսպանը նշեց, որ վերջին 20 տարում ՀՀ առողջապահական համակարգին ԱՄՆ-ը ուղղել է 106 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։
Մանրամասն՝ տեսանյութում․