Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որպես առաջնային ֆինանսավորում՝ Համաշխարհային բանկը կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար հատկացրել է 12 միլիարդ դոլար։
Հատկացված գումարի մեծ մասը՝ ութ միլիարդ դոլարը կտրամադրվի արագացված կարգով, ասված է բանկի տարածած հայտարարության մեջ։ Բանկը հատկապես կօգնի զարգացող երկրներին ամրապնդել իրենց ազգային առողջապահական համակարգերը եւ բարելավել բուժծառայությունները, որոնք միտված են պաշտպանել մարդկանց համաճարակներից, ուժեղացնել համաճարակային հսկողությունը, ակտիվացնել միջոցառումները հանրային առողջապահության ոլորտում։
Նախատեսվում է նաեւ համագործակցություն մասնավոր սեկտորի հետ, տնտեսության վրա ազդեցությունները նվազեցնելու համար։ Միջոցները տրամադրվելու են Համաշխարհային բանկի մաս կազմող կազմակերպությունների միջոցով, որոնց են՝ Զարգացման միջազգային ընկերակցությունը, Միջազգային ֆինանսական կորպորացիան եւ այլն։