Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինական Բարեգործական դաշինքը ավելի քան 10 միլիարդ յուանի (1.46 միլիարդ դոլար) չափով կամավորական նվիրատվություններ է գրանցել 2019-nCoV վիրուսով պայմանավորված թոքաբորբի դեմ պայքարի համար, հայտնում է ТАСС-ը` վկայակոչելով Zhongguo Xinwenwan տեղեկատվական կայքը:
Ըստ այդ տվյալների` նշված գումարի 22 տոկոսը տրամադրել են չինական ընկերությունները և տեղական բիզնեսի ներկայացուցիչները: Խոշոր չափերի ներդրում են կատարել այնպիսի կորպորացիաներ, ինչպիսիք են Alibaba-ն, Baidu-ն և Tencent-ը:
Ինչպես նշել են դաշինքում, բոլոր բարեգործական միջոցները ստացվում են «տեղական օրենսդրությանը համապատասխան` բացարձակ թափանցիկ հիմունքներով»:
Չինաստանում նոր կորոնավիրուսի հզոր բռնկում է գրանցվել, որով, ըստ պաշտոնական վիճակագրության, վարակվել է ավելի քան 11.7 հազար մարդ, մահացել է 259 բնակիչ: Երկրի ավելի քան 18 հազար քաղաքացի թոքաբորբի կասկածով գտնվում է բժիշկների հսկողության տակ: Փորձագետները վիրուսի տարածման գագաթնակետն ակնկալում են փետրվարի կեսերին:
2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) տեղեկացրել էր անհայտ տեսակի թոքաբորբի մասին ավելի քան 11 միլիոն բնակչությամբ առևտրատնտեսական խոշոր կենտրոնում` Վուհան քաղաքում: Հունվարի 7-ին հաջողվել էր հայտնաբերել հիվանդության հարուցիչը` 2019-nCoV կորոնավիրուսը, որը գրանցվել էր նաև 23 այլ երկրում, այդ թվում նաև` Ռուսաստանում: ԱՀԿ-ն Չինաստանում թոքաբորբի բռնկումը ճանաչել է որպես միջազգային արտակարգ իրավիճակ: