Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2020-05-05 13:35
Աշխարհ

Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՌԻԱ «Նովոստի»

Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար. ՌԻԱ «Նովոստի»

Ավստրալիան ավելի քան 450 միլիոն դոլար կհատկացն կորոնավիրուսի դեմ պայքարի և պատվաստանյութի ստեղծման համար. այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնի հայտարարությանը հղումով. հայտնում է Yerkir.am-ը։

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր Ավստրալիան հատկացնում է 352 միլիոն ավստրալական դոլար (227 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի դեմ պայքարի միջազգային ջանքերին աջակցելու, պատվաստանյութ գտնելու համար: Մենք հատկացնում են 15 միլիոն ավստրալական դոլար (9.7 միլիոն ԱՄՆ դոլար) պատվաստանյութի մշակման, նորարարության, ախտորոշման համար», ու հավելել՝ Ավստրալիան կհատկացնի ևս 337 միլիոն ավստրալական դոլար (217 միլիոն ԱՄՆ դոլար) կորոնավիրուսի հետ կապված գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար, որոնք ուղղված են պատվաստանյութերին, ախտորոշմանը, թերապիային, ինչպես նաև շնչառական վարակներին: