կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-27 11:34
Հասարակություն

Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Բիլ Գեյթսը 5 մլն դոլար է նվիրաբերել Չինաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի համար

Ամերիկյան Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսն իր բարեգործական հիմնադրամից 5 մլն դոլար է հատկացրել կորոնավիրուսի նոր տեսակի դեմ պայքարում Չինաստանին աջակցելու համար. Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Բիլ և Մելինդա Գեյթսերի հիմնադրամն այս հարցում ակտիվորեն համագործակցում է չինացի գործընկերների՝ մասնավոր ու հասարակական կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են թոքաբոբի չեզոքացման գործունեությանը: Հատկացված դրամական միջոցներն օգտագործվելու են ինչպես վարակվածների հայտնաբերման, նրանց կարանտինի մեջ դնելու և բուժելու աշխատանքներում, այնպես էլ վիրուսի դեմ պատվաստանյութի արագացված մշակման:

«Մենք խորապես անհանգստացած ենք այդ հիվանդության տարածմամբ և անկեղծ հարգանք ենք արտահայտում նրանց, ովքեր թոքաբորբի դեմ պայքարի առաջնագծում են»,- հայտարարել է հիմնադրամի չինական բաժանմունքի տնօրեն Լի Ինոն ու հավելել, որ բարեգործական կազմակերպությունը նաև 5 մլն դոլար կհատկացնի Աֆրիկայի երկրներին աջակցություն ցուցաբերելու համար՝ մայրցամաքում թոքաբորբի նոր տեսակի վերահսկման ու տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու գործում կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու նպատակով:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չինացի մասնագետները հաստատել են այն փաստը, որ  արդեն 80 կյանք կյանք խլած կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: