|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանն այն առաջին 46 երկրների ցանկում է, որոնք ՄԱԿ-ի կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամից ֆինանսական աջակցություն կստանան խոցելի խմբերին համավարակի պատճառով առաջացող սոցիալ-տնտեսական շոկից պաշտպանելու համար. այս մասին տեղեկացնում է pia.ge-ն։
Նշվում է՝ մայիսի 15-ին հիմնադրամը 1 միլիոն դոլար է հատկացրել Վրաստանում ՄԱԿ-ի մասնաճյուղերին` առողջապահության ոլորտում ճգնաժամին արձագանքելու և խոցելի խմբերին համավարակի սոցալ-տնտեսական հետևանքներից ազատելու նպատակով։
Այս առնչությամբ Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Նատիա Մեզվրիշվիլին ասել է. «Այսօր կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի պատճառով մեր հիմնական նպատակն է փրկել մեր քաղաքացիների կյանքը, դադարեցնել վիրուսի տարածումն ու հաղթահարել դրա տնտեսական հետևանքներն ու վերականգնել կայուն տնտեսությունը: Մենք բարձր ենք գնահատում բոլոր միջազգային գործընկերների աջակցությունը համավարակի հաղթահարման և հետճգնաժամային զարգացման խթանման գործում»։