|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Համաձայն 2021 թվականի պետական բյուջեի նախագծի, այս տարվա վերջին Հայաստանի պետական պարտքը կկազմի 8 միլիարդ 850 միլիոն դոլար, իսկ հաջորդ տարվա վերջին՝ 9 միլիարդ 215 միլիոն դոլար:
Միեւնույն ժամանակ, նրա խոսքով, 2020թ. կորոնավիրուսային համավարակի, այնուհետեւ ռազմական գործողությունների պատճառով 5% տնտեսական աճի կանխատեսումը փոխարինվել է 6%, իսկ այնուհետեւ՝ 6,8% անկմամբ:
«Այլ կերպ ասած, եթե ՀՆԱ-ն կանխատեսվում էր 7,1 տրիլիոն դրամի մակարդակով, այժմ ակնհայտ է, որ այս ցուցանիշը գերագնահատված է առնվազն 1 տրիլիոն դրամով։ Բայց նույնիսկ այս դեպքում կառավարությունը անհրաժեշտ է համարում պահպանել կապիտալ շինարարության ծավալը, ինչը կօգնի աշխատատեղեր ստեղծել եւ ուժեղացնել ենթակառուցվածքները հանրապետությունում: Խոսքը ճանապարհների, էլեկտրահաղորդման գծերի եւ այլնի մասին է: Ընդ որում, ՀՆԱ-ի հետ կապված կապիտալ ծախսերի ծավալը կկազմի 3,2%: Դա կլինի ամենաբարձրերից մեկը բոլոր տարիների ընթացքում», - բացատրել է նախարարը: