կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-21 17:28
Առանց Կատեգորիա

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հավելյալ 1 մլն դոլար՝ ԱՄՆ-ից ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար․ դեսպանի հայտարարությունը

Հավելյալ 1 մլն դոլար կտրամադրի Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի Հանրապետությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար՝ ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

«Շատ ուրախ եմ հայտնել, որ հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել տրամադրել Հայաստանին՝ գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում այս հարցում աջակցելու նպատակով», - ասաց նա:

Դեսպանը նշեց, որ եթե այս հավելյալ միջոցներն ավելացնենք արդեն իսկ նախատեսված նոր աջակցությանը՝ կապված COVID19-ի հետ, ապա Հայաստանին այս մասով աջակցությունը կկազմի 5.4 մլն դոլար:

Լին Թրեյսիի խոսքով՝ միջոցներն ուղղվելու են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը, օգնելու են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժումն ապահովելու համար։

Բացի նշված աջակցությունից, ԱՄՆ-ն 1.2 մլն դոլար է հատկացրել համայնքային փոքր բիզնեսների դրամաշնորհների տրամադրմանը:

«Դրանք կուղղվեն այն ընկերություններին, որոնք նոր կորոնավիրուսի հետևանքով ամենածանր վնասներն են կրել»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում․