|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ամերիկյան Apple կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը նվազել է 2%-ով. հայտնում է Yerkir.am-ը՝ CNBC-ին հղումով:
Նշվում է՝ արժեթղթերի գների անկումը պայմանավորված է չինական Հուբեյ նահանգում COVID-19 տեսակի կորոնավիրուսի տարածման հետևանքների հետ։ Համաճարակի հետևանքով ընկերությունը չի կարող ապահովել նախատեսված եռամսյակային շահույթը։
NASDAQ էլեկտրոնային բորսայի տվյալների համաձայն՝ կորպորացիայի մեկ բաժնետոմսի գինն այս պահին կազմում է մոտ 319 դոլար։
Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ անհայտ տեսակի վիրուսի համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Որոշ ժամանակ անց, սակայն, այն տարածվել է նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը համաշխարհային խուճապի պատճառ է դարձել: Այս պահի դրությամբ COVID-2019 կորոնավիրուսի զոհերի թիվը Չինաստանում հասել է 2011-ի, իսկ վարակման հաստատված դեպքերի թիվը՝ 75 216-ի: