կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-25 15:48
Աշխարհ

Թեհրանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում. պատճառը՝ կորոնավիրուսն է

Թեհրանից մեկնած ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անկարայում. պատճառը՝ կորոնավիրուսն է

Երեքշաբթի օրը Turkish airlines-ի Թեհրան-Ստամբուլ չվերթն իրականացնող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում` ուղևորներից մեկի մոտ կորոնավիրուսի կասկածանքով. տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ Haberturk հեռուստաալիքին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝ TK879 չվերթը գտնվում է Էսենբոգա օդանավակայանում, որտեղ կարանտինային միջոցառումներ են ձեռնարկվել:

Օդանավում 132 մարդ կա, այս պահին բժիշկները չափում են ուղևորների ջերմությունն, ինչպես նաև ստուգում են նրանց առողջական վիճակը:

Հիշեցնենք՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում փետրվարի 25-ի, ժամը 13:00-ի դրությամբ արձագրվել է կորոնավիրուսի 61 դեպք, որից 15-ը՝ մահվան ելքով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի ավելանում է: