|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Apple-ի արժեքը iPhone 4S-ի վաճառքի հենց առաջին օրը հասել է ռեկորդային չափերի` 391,23 միլիարդ դոլար. հաղորդում է Reuters-ը:
Apple-ի մեկ բաժնետոմսի գինն աճել է մինչեւ ռեկորդային` 422 դոլար: Սա տեղի է ունեցել դեռեւս անցյալ ուրբաթ, երբ աշխարհի յոթ երկրներում վաճառքի է հանվել նոր iPhone 4S սմարտֆոնը. փաստել են NASDAQ-ի ներկայացուցիչները:
Սա Apple-ի կողմից սահմանված երկրորդ ռեկորդն է, որը տեղի է ունենում ընկերության նոր գլխավոր տնօրեն Թիմ Քուքի ղեկավարության օրոք: Նախորդը տեղի էր ունեցել սեպտեմբերի 20-ին, երբ ընկերության մեկ բաժնետոմսի արժեքը սահմանվեց 413,45 դոլար: Իսկ հոկտեմբերի սկզբին բաժնետոմսի գինը 360-380 դոլար էր: