կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-06 11:29
Առանց Կատեգորիա

Մահացել է իրանցի դիվանագետ Հոսեյն Շեյխոլեսլամը.պատճառը՝ կորոնավիրուսն է

Մահացել է իրանցի դիվանագետ Հոսեյն Շեյխոլեսլամը.պատճառը՝ կորոնավիրուսն է

Այսօր՝ 68 տարեկան հասակում SARS-CoV-2 նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած թոքաբորբից մահացել է իրանցի դիվանագետ և խորհրդարանի նախկին պատգամավոր Հոսեյն Շեյխոլեսլամը. գրում է «Իզվեստիա»-ն` IFP News-ին հղումով. հայտնում է Yerkir.am-ը:

Նշվում է՝  հանգուցյալը տարբեր ժամանակներում զբաղեցրել է Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնը ու եղել է երկրի արտաքին գործերի նախարար Մոհամադ Զավադ Զարիֆի խորհրդականը:

Օրերս՝  մարտի 2-ին, կորոնավիրուսը դարձել էր Իրանի գերագույն առաջնորդին կից խորհրդակցական մարմին համարվող նպատակահարմարության խորհրդի անդամ Մոհամադ Միրմոհամադիի մահվան պատճառը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 6-ի ժամը 10.23-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 98.385 դեպք, որից 3383-ը՝ մահվան, և 55.423-ը՝ առողջացման:

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալների` մարտի 4-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսով վարակվել է 2992 մարդ, մահացել է 92 բնակիչ, 552 հիվանդ դուրս է գրվել հիվանդանոցներից: