Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չինաստանի իշխանությունները որոշում են կայացրել երկարացնել ամանորյա արձակուրդները մինչև փետրվարի 2-ը․ ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Չինաստանի պետական խորհրդին հղումով։
Նշվում է, որ մինչ այս պաշտոնական արձակուրդները հունվարի 24-30-նն էին, հունվարի 31-ը պիտի լիներ առաջին աշխատանքային օրը:
«Նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված հիվանդության տարածումը վերահսկելու, մեծ քանակությամբ մարդկանց կուտակումները կրճատելու, համաճարակի տարածումը կանխարգելելու, մարդկանց կյանքն ու առողջությունը պաշտպանելու նպատակով՝ 2020թ. ամանորյա արձակուրդները Չինաստանի Պետական խորհրդի հաստատումով երկարաձգել մինչև փետրվարի 2-ը, փետրվարի 3-ը աշխատանքային օր է»,-նշված է կառավարության հայտարարության մեջ:
Համապատասխան հրամանները տարածվում են բոլոր նահանգների, կենտրոնական ենթակայության բոլոր քաղաքների և ինքնավար շրջանների վրա:
Հավելվում է նաև, որ բուհերի, դպրոցների և մանկապարտեզների համար արձակուրդների ավարտի մասին հայտարարություն կտարածվի առանձին:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ չինացի մասնագետները հաստատել են այն փաստը, որ արդեն 80 կյանք կյանք խլած կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում: