կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 09:59
Առանց Կատեգորիա

Իտալիան ամբողջովին կարանտինային ռեժիմում է. պատճառը՝ կորոնավիրուսն է

Իտալիան ամբողջովին կարանտինային ռեժիմում է. պատճառը՝ կորոնավիրուսն է

Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարություն է տարածել առ այն, որ կորոնավիրուսի ֆոնին երկրի ողջ տարածքում կարանտինային ռեժիմ է սահմանվում, որոնք ուժի մեջ կմտնեն այսօր առավոտյան. հայտնում է Yerkir.am-ը՝ ANSA լրատվական գործակալությանը հղումով:

Նշվում է՝ արգելվում են բոլոր զանգվածային միջոցառումները և սահմանափակվում է տեղաշարժը։ Իշխանությունները քաղաքացիներին խորհուրդ են տալիս տանը մնալ։

«Այս պահից ի վեր չի լինի կարմիր գոտի, գոտիներ թիվ 1 և 2։ Ողջ Իտալիան է դառնում պաշտպանական գոտի»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Կոնտեն:

Հավելվում է նաև, որ ռեստորանների և բարերի աշխատանքային ժամերը կրճատվում են, դրանք կփակվեն 18․00-ին, իսկ ցերեկային ժամերին դրանց աշխատանքը հնարավոր է միայն այցելուների միջև հեռավորություն ապահովելու պարագայում:

Ինչ վերաբերում է ուսումնական հաստատություններին, ապա դասերը դադարեցված են մինչև ապրիլի 3-ը։

Հիշեցնենք՝ Իտալիան հայտնվել է աշխարհում 1-ին տեղում կորոնավիրուսից մահացության ցուցանիշուվ՝ այդ երկրում մահանում է վարակվածներից յուրաքանչյուր 20-րդը:

Մարտի 8-ին կորոնավիրուսից մահացածների թիվն երկրում կտրուկ աճել է՝ հասնելով 366-ի (7300 վարակվածի 4,96%-ը): Մեկ օրում 133 մարդ է մահացել:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 10-ի ժամը 09.33-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 114.448 դեպք, որից 4026-ը՝ մահվան, և 64.156-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: