կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 14:47
Աշխարհ

Չինական 10 քաղաք մեկուսացված է, չի աշխատում տրանսպորտը. պատճառը՝ կորոնավիրուսն է

Չինական 10 քաղաք մեկուսացված է, չի աշխատում տրանսպորտը. պատճառը՝ կորոնավիրուսն է

Չինաստանի Հուբեյ նահանգում այս պահի դրությամբ մեկուսացվել է 10 քաղաք` կորոնավիրուսի նոր տեսակի տարածման սպառնալիքի պատճառով. ըստ Yerkir.am-ի՝ այս մասին գրում է The Guardian-ը՝ նշելով նաև, որ այդ քաղաքներում դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Պարբերականի տեղեկություններով՝  տեղի իշխանությունները դադարեցրել են Ուհանի` նահանգի մայրաքաղաքի հետ տրանսպորտային հաղորդակցությունը, ինչպես նաև  փակել օդանավակայանն ու երկաթուղային կայարանները:

Image result for coronavirus china

Միևնույն ժամանակ մեկուսացվել են նաև Էչժոու, Չիբի, Չժիցյան, Հուանշի, Սյանտաո, Էնշի, Ցյանցզյան և Սյանին քաղաքները:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չինաստանում վերջին շրջանում շարունակում է մեծ տարածոըմ գտնել կորոնավիրուս անունը կրող վարակը: 

Վիրուսը թարգմանաբար նշանակում է պսակաձև վիրուս, այն պատճառով, որ կարծես այն շրջապատված լինի պսակով։

Առաջին ախտանիշներն են մրսելու զգացումը։ Այս հիվանդների մոտ հեշտությամբ տարածվում են շնչառական մահացու վիրուսներ։

Image result for coronavirus china

Մերիլենդի բժշկական համալսարանի դասախոսներից Մեթյու Ֆրիմանի խոսքով՝  կորոնավիրուսների տարատեսակներից մերձավորարևելյանը տարածվել էր չղջիկներից, սակայն տարածվել է նաև ուղտերի շրջանում ու վարակոել նաև մարդկանց։ Սա նշանակում է, որ կորոնավիրուսներն ունենում են միջանկյալ մի թիրախ, միայն որից հետո են տեղափոխվում դեպի մարդու օրգանիզմ։