Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Մոսկվայի «Ռոսպոտրեբնադզորի» մոսկովյան դեպարտամենտի ղեկավար Ելենա Անդրեևան պարզաբանել է, որ Մոսկվայում իրականացվում է կրծողների լայնածավալ ոչնչացում և վայրի կենդանիների որս`կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատալով. հայտնում է Yerkir.am-ը՝ ՌԻԱ «Նովոստի»-ին հղումով:
Անդրեևայի խոսքով՝ տեղի իշխանություններն անում են հնարավոր ամեն բան, որպեսզի կանխեն կորոնավիրուսի մուտքը քաղաք:
Մայրաքաղաքի օդանավակայաններում ուժեղացված է հսկողությունը. ստուգվում են բոլոր նրանք, ովքեր ժամանել են Չինաստանից:
Միևնույն ժամանակ նա նաև հավելել է, որ բնակչությունը պատշաճ կերպով ընկալում է կատարվածը, քանի որ ոչ ոք չի ցանկանում հիվանդանալ:
Վերջին տվյալներով՝ Ռուսաստանում 2 կորոնավիրուսի դեպք է գրանցվել:
Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: