| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Չինաստանի չորս քաղաքների իշխանությունները ներմուծել են հատուկ «անձնագրեր» տնային տնտեսությունների համար և սահմանափակել տեղի բնակիչների տեղաշարժը երկրում նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պատճառով, որի հետևանքով զոհվել է ավելի քան 500 մարդ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է South China Morning Post- ը
Նոր միջոցների համաձայն՝ Հանգժոու, Վենժոու, Թայժոու և Նինգբո քաղաքներում գտնվող բոլոր տնային տնտեսությունները, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 30 միլիոն մարդ, ստացել են «անձնագիր»: Այն մի թուղթ է, որում ներառված են անունը, հասցեն և հատուկ կնիքը:
Ամեն անգամ, երբ տնային տնտեսության բնակիչը լքում է բնակելի համալիրի տարածքը, պահակապետը «անձնագրի» վրա նշում է ազատման ժամանակը և ամսաթիվը:
Մեկ տնային տնտեսության բնակիչներին թույլատրվում է երկու օրվա ընթացքում դուրս գալ ընդամենը մեկ անգամ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտնել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ ծագման թոքաբորբի բռնկման մասին: Այդ հիվանդության հարուցիչը դարձել է նոր տեսակի 2019-nCoV կորոնավիրուսը: