|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Կորոնավիրուսի պատճառով հնարավոր է հետաձգվի նաև ԵՎՐՈ-2020-ը. այս մասին հայտարարել է ՈւԵՖԱ-ի փոխնախագահ Միշել Ուվեն՝ հավելելով, որ այս պահին դեռևս սպասողական վիճակում են. հայտնում է Yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մենք հետևում ենք բոլոր երկրներում կորոնավիրուսի հետ կապված զարգացումներին: Մարզական ճանապարհը կփակվի, միայն եթե իրավիճակը վատթարանա»:
Yerkir.am-ն ավելի վաղ ներկայացրել էր նաև կորոնավիրուսի տարածվածությունն աշխարհում՝ թվերով, որտեղ նշված է՝ ժամը 09.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 81.002 դեպք, որից 2762-ը՝ մահվան, և 30.098-ը՝ առողջացման:
Հիշեցնենք՝ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել դեռևս դեկտեմբերին: