|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայում հրատարակվել է համշենահայերի «Գոռ» ամսագրի հերթական համարը։ Այդ մասին հաղորդում է Bianet.org լրատվակայքը։ Հանդեսի նոր համարը լույս է տեսել «Համշենցիների՝ յայլաներ բարձրանալու մշակույթը» խորագրով։
Աղբյուրի համաձայն՝ սույն ամսագիրը տպագրվում է Թուրքիայում բնակվող մի խումբ համշենցիների կողմից, որոնց շարքում են գտնվում նաև երաժիշտ, «Վովա» խմբի անդամ Հիքմեթ Աքչիչեքը, Համշենի վերաբերյալ իր ուսումնասիրություններով և հայոց լեզվի՝ Համշենի բարբառով հրատարակած գրքերով հայտնի Մահիր Օզքանը և բանաստեղծ Իբրահիմ Քարաջան։
Հիշեցնենք, որ «գոռ» բառը հայոց լեզվի՝ Համշենի բարբառով նշանակում է՝ հավաքական աշխատանք։ Ամսագիրը սկսել է հրատարակվել 2014 թ․ սեպտեմբերին, 6-ամսյա պարբերականությամբ։ Հանդեսի նպատակն է Համշենի մշակույթի և լեզվի տարածումն ու հետագա սերունդներին փոխանցումը։
Մելինե Անումյան
Akunq.net