կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-12 00:04
Սփյուռք

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. չորրորդ համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. չորրորդ համարը

ԱԶԴ

Որոշ ուշացումով լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. վերջին՝ 4-րդ համարը, ինչը կապված է ոչ միայն «Վէմ Մատենաշարի»հրատարակման, այլեւ հանդեսի գործարքային աշխատակիցների քովիդով վարակվելու փաստի հետ։

Չնայած դրան՝ ստացվել է բավականին ծավալուն եւ հարուստ համար, որի Խմբագրականը նվիրված է այսօր ազգին հուզող հիմնական հարցի՝ պատերազմում մեր անհաջողությունների գիտական քննությանը։

Սա բոլոր ընթացիկ քաղաքական խնդիրները մի կողմ դրած՝ անաչառ գիտնականի կարծիք է, որը հիմնվում է միայն ու միայն՝ ճշմարտության բացահայտման նպատակի վրա, ինչը ստիպել է վերաքննության ենթարկել մեր անվտանգային միջավայրի վերաբերյալ նախորդ տասնամյակներին արմատավորված պատկերացումները։ Ոմանք կարող են չհամաձայնվել մեր տեսակետի հետ, բայց հարցի գիտական քննությունը ցույց է տալիս, որ ճակատագրական սխալը տեղի է ունեցել երկու հազարամյակների սահմանագծին, երբ չնայած փորձագետների բազմաթիվ նախազգուշացումներին՝ Հայաստանի ղեկավարությունն անտեսեց գլոբալ մակարդակով ուժ եւ ուժի գործոն հասկացությունների ներքին բովանդակության մեջ կատարված տեղաշարժի փաստը, այսինքն՝ որակական ռեսուրսների՝ մտքի ու նորագույն տեխնոլոգիաների առաջնայնության հաստատման իրողությունը։ 1998-ից սկսած՝ այդ մասին մեր նման գիտնականների՝ օրվան իշխանություններին ուղղված բազմաթիվ հրապարակային նախազգուշացումներն անտեսվել են ավելի շուտ ոչ թե քաղաքական, այլ մենթալ-հոգեկերտվածքային պատճառներով։ Որովհետեւ պատկանելով խորհրդային դպրոցին, վերջիններս շարունակել են առաջնորդվել ռուսական զենքի եւ ընդհանրապես՝ ուժի հանդեպ կույր պաշտամունքով, ինչը, սակայն, նրանց եւս չի ազատում պատասխանատվությունից։

Ուստի վերջին ցավալի դեպքերից հետո, ստիպված ենք նորից հիշեցնել շուրջ երկու տասնամյակ մեր հասարակության մտածող մասի կողմից համառորեն հնչեցված, բայց անտեսված ՝ մրցակցային միջավայրի փոփոխության մասին ահազանգը՝ հանդեսի Հիմնաքարեր բաժնում տպագրելով պրոֆ. Ալեքսանդր Ս Մանասյանի արժեքավոր ուսումնասիրությունը։

Հանդեսի տարեվերջյան համարով ավարտվել է Աննալների պատմագիտական դպրոցի վերջին ձեռքբերումների ՝ Սմբատ Խ․Հովհաննիսյանի ամփոփման եւ Երուսաղեմի Սուրբ Հարությանի տաճարի հայերեն արձանագրությունների քննության մասին՝ Մայքլ Է. Սթոունի ու Խաչիկ Ա. Հարությույանի հոդվածաշարերի տպագրությունը։

Մեծ հետաքրքրությամբ է ընթերցվում հատկապես արվեստաբան Անի Ս. Հակոբյանի՝ Ավետիս Ահարոնյանի «Նազեի օրորը» ժողովրդական երգարվեստում» հրապարակումը՝ Ավետիս Ահարոնյանի «Արցունքի հովիտը» արձակ դրամայի միակ չափածո հատվածը կազմող՝ «Նազեի օրորը» երգի ոդիսականի մասին։ Իր հիմքում լինելով 1890-ականների կոտորածների վիշտն արտացոլող ժողովրդական ստեղծագործություն, Ավ. Ահարոնյանի գրչի շնորհիվ այն վերածվել է չափածո բանաստեղծության ու թափանցել նախաեղեռնյան Վասպուրական։ Սակայն պահպանվել է նաեւ նախնական՝ Սուրմալուի տարբերակը։ Արխիվային պրպտումներն ու ձայնագրությունների համեմատությունը ցույց է տալիս, որ «Նազեի օրորի» ահարոնյանական ու ժողովրդական տարբերակները «հանդիպել են իրար»՝ արդեն ներկա Հայաստանի տարածքում:

Վէմ հանդեսի 2020 թ. 4-րդ համարում տեղ են գտել նաեւ այլ ուշագրավ հրապարակումներ, ուստի ներկայացնում ենք նրա Բովանդակությունն ու Խմբագրականը։

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

___________________________________

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՄԵՐ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԽՈՐՔԱՅԻՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Ալեքսանդր Ս. Մանասյան
ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳԻՏԵԼԻՔԸ ԵՎ ՀԱՎԱՏՔԸ
Որպես ուժի և իշխանության աղբյուրներ

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արման Ս. Եղիազարյան
ՍՄԲԱՏ Բ ՏԻԵԶԵՐԱԿԱԼԻ ԴԱՐԱՇՐՋԱՆԸ
Մաս Ա: Բագրատունյաց թագավորության ներքին և արտաքին դրությունը
Սմբատ Բ-ի գահակալության
առաջին շրջանում (970-ական թթ. վերջ-
980-ական թթ. առաջին կես)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Սմբատ Խ․ Հովհաննիսյան
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ.
«ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ»
Մաս երրորդ։ «Մարդաբանական պատմության» և «հիշողության պատմության» հղացքները

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Նարինե Ա. Հովհաննիսյան (Ստեփանակերտ)
ԹՈՒՐՔԻ ԿԵՐՊԱՐԸ
ՀԱԿՈԲ ՕՇԱԿԱՆԻ ՎԵՊԵՐՈՒՄ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Լալիկ Մ. Խաչատրյան
ԿԱԽՅԱԼ ԱՐՄԱՏՆԵՐՈՎ ԱՌԱՐԿԱ ԵՎ
ՀԱՏԿԱՆԻՇ ԱՐՏԱՀԱՅՏՈՂ ԲԱՌԵՐՆ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆՈՒՄ
(Կրկնավոր բարդություններ)

ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոմիկ Խ. Քոչարյան
Անահիտ Ռ. Ջիջյան
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ
ԸՍՏ ՏԵՍԱ-ԳՈՐԾՆԱԿԱՆ ԿԱՏԱՐՈՒՄԻ


ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մայքլ Է. Սթոուն (Երուսաղեմ)
Խաչիկ Ա. Հարությունյան
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մաս երրորդ։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (Ս. Հեղինեի եկեղեցի)

ՄՇԱԿՈՒՅԹ
Անի Ս. Հակոբյան
ԱՎԵՏԻՍ ԱՀԱՐՈՆՅԱՆԻ «ՆԱԶԵԻ ՕՐՈՐԸ» ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԵՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Վարդան Գ. Դևրիկյան
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԸ ՂԵՎՈՆԴ ԱԼԻՇԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳՐԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՒՄ
Ծննդյան 200-ամյակի առթիվ

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Ռեգինա Ա. Գալուստյան
ՍՈՑԻԱԼ-ԴԱՐՎԻՆԻԶՄԸ ԵՐԻՏԹՈՒՐՔԵՐԻ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔՈՒՄ

Սարգիս Մ. Մկրտչեան
ԻՐԱՆԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ
ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ 1991-2021 ԹՈՒԱԿԱՆՆԵՐԻՆ
Եւ Իրանի ազերիախօս շրջանների հարցը

ԱՐԽԻՎ
Ռուբեն Օ. Սահակյան
ԹՈՎՄԱՍ ՆԱԶԱՐԲԵԿՅԱՆԻ ԱՆՏԻՊ ՀՈՒՇԵՐԸ
Ռազմական գործողությունները Կովկասյան ճակատում 1914 թ. հուլիսից մինչև
1916 թ. ապրիլի 26-ը
Տետր 9։ 1916 թ. հունվարի 27-ից մինչև փետրվարի 27-ը

ՀԱՎԵԼՎԱԾ
Ատոմ Շ. Մարգարյան
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ
ԼՃԱՑՄԱՆ ՍԱՀՄԱՆԱԳԾԻՆ
Հետահայաց տնտեսաքաղաքական համադրումներ թագավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի համապատկերին

vemjournal.org