Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2023 թ. առաջին համարը, որի Խմբագրականը ներկայումս Հայաստանի շուրջը ծավալվող բուռն զարգացումների հիմնական դերակատարների՝ գլոբալ ու տարածաշրջանային ուժերի մրցակցության խորքը թափանցելու և դրա հետևանքով մեզ սպասվող մարտահրավերները գնահատելու անկողմնակալ փորձ է։
«Վէմ» հանդեսը չէր կարող շրջանցել Արևմտահայերի Ազգային սահմանադրության վավերացման 160-ամյակը, որի առթիվ մեր անխոնջ ուսումնասիրող Արարատ Մ. Հակոբյանը համակողմանի քննությամբ ներկայացրել է պետականության գաղափարի հոլովույթն արևմտահայ իրականության մեջ՝ Ազգային սահմանադրության ընդունումից մինչև Մեծ եղեռն։
Մեկ այլ ուսումնասիրողի՝ Դավիթ Վ. Գասպարյանի չարենցագիտական երկարամյա պրպտումների արդյունքն ու յուրահատուկ ամփոփումն է նրա «Եղիշե Չարենցը Հայաստանի առաջին հանրապետության տարիներին» ուսումնասիրությունը, որը նոր ծալքեր է բացահայտում 1917-1920 թթ. մեծ բանաստեղծի քաղաքական ու էսթետիկ նախապատվությունների, ինչպես նաև նրա անձնական կյանքի մանրամասների մեջ։
Բեռլինի 2023 թ. մարտի 7-9-ի միջազգային ցուցահանդես-տոնավաճառի կազմակերպիչների՝ հայկական պատվիրակությանը գրաքննության ենթարկելու և Արցախի մասին պատմող ցուցանմուշների ցուցադրությունը բացառելու փորձին հակազդել են «Վէմ»-ի խմբագրակազմի անդամներ Թեսա Հոֆմանն ու Յուրգեն Գիսպերտը, որոնց ուշագրավ գիտական արձագանքները՝ գերմաներեն բնագրերով ու հայերեն թարգմանությամբ, տեղ են գտել մեր հանդեսի 2023 թ. առաջին համարում։
Տպագրվել է նաև Երվանդ Փամբուկյանի «ՀՅ Դաշնակցության ծածկանունների բառարանը» («¬Վէմ» մատենաշար, թիվ 5), որի մասին լրացուցիչ կծանուցվի առաջիկա օրերին։
___________________________________
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ԳԼՈԲԱԼ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԹԻՐԱԽՆԵՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Հռիփսիմե Ա. Զաքարյան
ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՏԵՔՍՏԻ ՎԵՐՆԱԳԻՐՆ ՈՒ ԲՆԱԲԱՆԸ
Որպես միջտեքստայնության տիպաբանական տարրեր
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Արարատ Մ. Հակոբյան
ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԱՂԱՓԱՐԻ ՀՈԼՈՎՈՒՅԹՆ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Ազգային սահմանադրության վավերացման
160-ամյակի առթիվ
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Վ. Գասպարյան
ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԻՆԵՐԻՆ
ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Լալիկ Մ. Խաչատրյան
ՄԱՐՄՆԱՄԱՍԵՐԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐՈՎ ԳՐԱԲԱՐՅԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԾԻՆ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ
(համաժամանակյա և տարժամանակյա հայեցակետեր)
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Արսեն Է. Հարությունյան
ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐՆ ՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ
ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԸ ՎԻՄԱԳՐԵՐՈՒՄ
Մաս երրորդ: Երաշտ, մորեխ
ՄՇԱԿՈՒՅԹ
Լիլիթ Լ. Մանասերյան
ԲԵՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ-ՀԱՆԴԻՍԱՏԵՍ
ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ
1960-1980-ԱԿԱՆ ԹԹ. ՀԱՅ ԹԱՏՐՈՆՈՒՄ Արևմտյան թատրոնի որոնումների համատեքստում
ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Աննա Է. Հակոբյան
Գայանե Է. Գրիգորյան
ԱԲՐԱՀԱՄ ԼԻՆՔՈԼՆԻ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵԼՈՒՅԹՆԵՐԻ
ԹԱՐԳՄԱՆԱԿԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (անգլերեն)
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Վեներա Ռ. Մակարյան
ԲԺՇԿԱՐԱՆՆԵՐԻ ԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Իսլամական բժշկագիտության և Մատենադարանի արաբերեն ձեռագրերի օրինակով
ԼՐԱՏՈՒ
Աշոտ Ն. Հայրունի
ԲԵՌԼԻՆԻ 2023 Թ. ՄԱՐՏԻ 7-9-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՏՈՆԱՎԱՃԱՌԻ
ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Դավիթ Ռ. Մոսինյան
ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ
ՊԱՏՄԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
(Հովհաննիսյան Ս., Աննալների դպրոցը և պատմության գրության կերպերը, Եր., «Սարգիս Խաչենց • Փրինթինֆո», 2022, 312 էջ)
ՀԱՎԵԼՎԱԾ
Արծրուն Ա. Ավագյան
ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԵՎ ԲՈՒՅՍԵՐԻ ԱՆՁՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀԱԿՈԲ ՄՆՁՈՒՐՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ