կարևոր
4711 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-22 17:02
Հասարակություն

Լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2023 թ. 2-րդ համարը

Լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2023 թ. 2-րդ համարը

ԱԶԴ

Լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2023 թ. 2-րդ համարը, որի «Պատնեշ-պետության տեսլականը» Խմբագրականը փորձում է գտնել մոտ ապագայում Հայաստանին անհրաժեշտ այն արտաքին-քաղաքական դիրքավորումը, որը թույլ կտա հակազդել որոշակի ուժերի կողմից Արցախի շուրջ բեմականացվող սցենարին։

«Վէմ» հանդեսի 2023 թ. 2-րդ համարը իր հիմնական բաժիններում տեղ գտած հրապարակումների մի մասը տպագրել է անգլելենով, ինչը վերջերս պարտադիր պահանջ է դարձել Հայաստանի գիտական հանդեսների համար։ Դրանց շարքում առանձնանում են պրոֆ Ալբերտ Ա. Ստեփանյանի «Խաղը եվ թատերայնությունը դասական Աթենքում (խաղընթացներ, դիմակներ և կերպարներ)» հիմնարար ուսումնասիրությունը, ինչպես նաև անգլերենով հրապարկելու եւ համացանցով տարածելու սուր կարիքը զգացող Անուշ Ա․ Սաֆարյանի «Արցախի ժամանակակից խաչքարային մշակույթը եվ Ադրբեջանի վանդալիզմը» հոդվածը։

Հիմնական բաժիններում հրապարակված նման ուսումնասիրություններին զուգահեռ ՙՎէմ»-ի 2023 թ. 2-րդ համարում կարեւոր տեղ է հատկացվել առաջիկա աշնանը լրացող Լոզանի խորհրդաժողովի 100-ամյակին, որի առթիվ տպագրված Արմեն Ց. Մարուքյանի ծավալուն ուսումնասիրությունը խնդիրը մասնագիտական քննարման դաշտում պահելու փորձ է։ Տպագրվել է նաև վերջերս լույս տեսած Երվանդ Փամբուկյանի «Հ. Յ. Դաշնակցութեան ծածկանուններու բառարան (անձնանուններ, տեղանուններ, թուանշանային ծածկագրեր)» գրքի («Վէմ» մատենաշար, թիվ 5) ծավալուն գրախոսականը, որի հեղինակ պրոֆ Արարատ Մ. Հակոբյանը այս աշխատությունը բնութագրել է իբրեւ ՀՅԴ «կոդավորված պատմություն»։

________________________

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՊԱՏՆԵՇ-ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Մարիամ Մ. Կարապետյան
ԷՎՐԻՍՏԻԿԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ՝
Կրթական էկոլոգիայի խնդիրները
հաղթահարելու միջոց

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ալբերտ Ա. Ստեփանյան
ԽԱՂԸ ԵՎ ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՍԱԿԱՆ ԱԹԵՆՔՈՒՄ
(խաղընթացներ, դիմակներ և կերպարներ) (անգլերեն

Գևորգ Ս. Խուդինյան
ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ-20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ
Մաս երրորդ։ ՀՅԴ կապերն ու հարաբերությունները Ռուսաստանի ընդդիմադիր և հեղափոխական կուսակցությունների հետ Ռուսական առաջին հեղափոխության նախօրեին (1901-1904 թթ.)…96

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մարո Վ. Ղուկասյան
ՀԱՅԱՏԱՌ ԹՈՒՐՔԵՐԵՆԸ ՀԱԿՈԲ ՊԱՐՈՆՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարդան Զ. Պետրոսյան
ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ԵՐԿԲԱՐԲԱՌՆԵՐԸ
(տարաժամանակյա քննություն)

Լիանա Վ. Ազիզյան
ԳՐԱԲԱՐՅԱՆ ՀԱՅԵՐԵՆԻ յ (y), ւ (w) ԵՎ ԼԱՏԻՆԵՐԵՆԻ i (j), u (w/v) ՁԱՅՆՈՐԴՆԵՐԸ
(զուգադրական քննություն)

ՄՇԱԿՈՒՅԹ
Անուշ Ա․ Սաֆարյան
ԱՐՑԱԽԻ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԽԱՉՔԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՎԱՆԴԱԼԻԶՄԸ (անգլերեն)

ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Արմեն Ց. Մարուքյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ ԼՈԶԱՆԻ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎՈՒՄ
1923 թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագրի
100-ամյակի առթիվ

ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Սերգեյ Ա. Աղաջանյան
ՁԱՅՆ ԲԱԶՄԱՑ ԿԱՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԹԵԶԸ
Ըստ Ղ. Աղայանի «Անահիտ» հեքիաթի

ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Գոհար Կ. Գրիգորյան
ՌՈԼԱՆ ԲԱՐՏԻ ՀԻՆԳ ՊԱՏՄՈՂԱԿԱՆ ԿՈԴԵՐԸ ՀԵՐՄԱՆ ՄԵԼՎԻԼԻ «ԲԱՐԹԼԲԻ ԳՐԱԳԻՐԸ» ՊԱՏՄՎԱԾՔՈՒՄ
Եվ դրա հայերեն թարգմանության մեջ (անգլերեն)

ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արարատ Մ. Հակոբյան,- Երուանդ Փամպուքեան, Հ. Յ. Դաշնակցութեան ծածկանուններու բառարան (անձնանուններ, տեղանուններ, թուանշանային ծածկագրեր)

ՀԱՎԵԼՎԱԾ
Հայկազ Ժ. Հովհաննիսյան
ՀԱՅՏՆԻ ԲԱՐԵՐԱՐԻ ԱՆՀԱՅՏ ԳՈՐԾԵՐԸ
Ուշագրավ վկայություններ Ալեքսանդր Թաիրյանի մասին՝ Ալեքսանդր Երիցյանի արխիվից