կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-05 23:29
Սփյուռք

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. երրորդ համարը

Լույս է տեսել «Վէմ» հանդեսի 2020 թ. երրորդ համարը

Լույս է տեսել «Վէմ» համահայկական հանդեսի 2020 թվականի երրորդ համարը՝ 318 էջ ծավալով և հարուստ բովանդակությամբ:

«Վէմ»-ի 2020 թվականի երրորդ համարի խմբագրականը սրբագրված վիճակում եւ հենց «Հայաստանը հաղթելու է» վերնագրով տպագրության էր ներկայացվել դեռեւս ս. թ. սեպտեմբերի 22-ին։ Սակայն սկիզբ առած պատերազմական թոհուբոհի պայմաններում մենք ստիպված էինք որոշ ժամանակ հետաձգել հանդեսի տպագրության գործը՝ դրան հավելելով նաեւ խմբագրականի երկրորդ մասը։

Թեւ նախապես նախատեսում էինք թեմատիկ ուղղվածություն հաղորդել «Վէմ»-ի երրորդ համարին՝ ի նկատի ունենալով Սեւրի պայմանագրի 100-ամյակը, բայց հավաքված նյութերի չափից ավելի մեծ ծավալն ու հարուստ բովանդակությունը առաջ բերեց «Վէմ»-ի Մատենաշարի թիւ երկրորդի տպագրության խնդիրը, որը լույս կտեսնի առաջիկա ամիսներին։ Այդ պատճառով ներկա համարի Հիմնաքարեր եւ Հավելված բաժիններում հայկական հարցի ու Սեւրի պայմանագրի մասին հրապարակվել են միայն մեկական ծավալուն հոդվածներ։

Թեմատիկ առումով դրանց հետ սերտորեն կապված է Արամ Ս. Սայիյանի «Քրդական հարցը Փարիզի խաղաղության վեհաժողովում» ուսումնասիրությունը, որը լույս է սփռում Սեւրում որպես հայկական հարցի հակակշիռ՝ քրդական հարցը խաղարկելու ուշագրավ փաստի վրա։ Թուրքական ու քրդական աղբյուրների ներգրավման միջոցով հեղինակը ցույց է տալիս, որ օսմանյան իշխանությունների սկսած եւ ապա բրիտանական դիվանագիտության կողմից նրբորեն ուղղորդված այդ խաղում իբր թե՝ քրդերին ներկայացրած Շերիֆ փաշան, ըստ էության, որեւէ էական դերակատարություն չի ունեցել։

Ինչպես եւ խոստացել էինք՝ ներկա երրորդ համարից սկսվել է մեր օրերի համար խիստ արդիական թեմայի՝ հերոսների պաշտամունքի ու հերոսականության գիտական ուսումնասիրության հիմքերը դրած Թոմաս Քարլայլի գլխավոր աշխատության «Հերոսների, հերոսապաշտության եվ պատմության մեջ հերոսականի մասին» երկի համակողմանի քննությունը, որը կշարունակվի նաեւ հանդեսի հաջորդ համարներում։

Այս տարի լրացել են ճանաչված բանաստեղծ Ռազմիկ Դավոյանի եւ փիլիսոփա-բանաստեղծ Հենրիկ Էդոյանի 80-ամյակները, ուստի Վէմ»-ի երրորդ համարում տեղ են գտել մեկական ուսումնասիրություններ նրանց առավել ուշագրավ ստեղծագործությունների վերաբերյալ։

«Վէմ»-ի 2020 թվականի երրորդ համարում շարունակվել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայերեն արձանագրություններին նվիրված ուսումնասիրության հրապարակումը՝ զուգահեռաբար տեղ տալով նաեւ միջնադարյան Երեւանի հայկականությունը փաստող վիմական արձանագրություններին, որոնք «հաճելի անակնկալ» կարող են լինել մեր որոշ հարեւանների համար։

______________________________________________________________________________

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ

ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Սամվել Ա. Պողոսյան
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Բեռլինից մինչև Սևր

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդան Ա. Ալեքսանյան
ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱԹՈՌԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ
Եվ հայ-բյուզանդական եկեղեցական հակամարտությունը 10-րդ դարի վերջին քառորդին

Արամ Ս. Սայիյան
ՔՐԴԱԿԱՆ ՀԱՐՑԸ ՓԱՐԻԶԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎՈՒՄ
Շերիֆ փաշայի առեղծվածը

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Գևորգ Ա․ Ճաղարյան
ԹՈՄԱՍ ՔԱՐԼԱՅԼԻ «ՀԵՐՈՍՆԵՐԻ,
ՀԵՐՈՍԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ
ՀԵՐՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՐԿԸ
Մաս առաջին։ Գրության առիթն ու
հանգամանքները

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Սուրեն Ս. Աբրահամյան
ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԻ «ՌԵՔՎԻԵՄ» ՊՈԵՄԸ
Բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ

Հռիփսիմե Ա. Զաքարյան
ԿՅԱՆՔԻ ԵՎ ՄԱՀՎԱՆ ԻՄԱՑԱԲԱՆԱԿԱՆ
ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԵՆՐԻԿ ԷԴՈՅԱՆԻ ՊՈԵԶԻԱՅՈՒՄ
Փիլիսոփա-բանաստեղծի ծննդյան 80-ամյակի առթիվ

ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Վարդան Զ. Պետրոսյան
ՀԻՆ ՀԱՅԵՐԵՆԻ ՀՊԱՇՓԱԿԱՆՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
(տարաժամանակյա քննություն)

ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Մայքլ Ե. Սթոուն (Երուսաղեմ)
Խաչիկ Ա. Հարությունյան
ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏԱՃԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մաս երկրորդ։ Մուտքի սյուները և հարավային պատը

Արսեն Է. Հարությունյան
ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՐԵՎԱՆԸ
ՎԻՄԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

ՄՇԱԿՈՒՅԹ
Էմմա Լ. Չուգասզյան (Մոնպելիե, Ֆրանսիա)
ՕՐԼԱՆԴՈ ՔԱԼՈՒՄԵՆՈՅԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՆՏԻՊ ՔԱՌԱՎԵՏԱՐԱՆԸ
Եվ դրա առնչությունները Հակոբ Ջուղայեցու արվեստի հետ


ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Գևորգ Ս. Խուդինյան
ՎԱՐԱՆԴ ՓԱՓԱԶՅԱՆԻ «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ»
Մի մոռացված գրքույկի և նրա անմոռաց
հեղինակի մասին

ՀԱՎԵԼՎԱԾ
Արմեն Ց. Մարուքյան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԱՆԺԱՄԱՆՑԵԼԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ
Սևրի պայմանագրի հոդվածներում

vemjournal.org