Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԶԴ
Էլեկտրոնային տարբերակով արդեն հասանելի է «Վէմ» համահայկական հանդեսի 2023 թ. 3-րդ համարը, որի տպագիր օրինակներն ընթերցողներին կառաքվեն առաջիկա օրերին։
Մի քանի օրից լույս է տեսնելու նաև մշակութաբան Արմինե Տիգրանյանի անգլերեն մենագրությունը՝ «MECHANISMS FOR PROTECTION OF THE ARMENIAN CULTURAL HERITAGE OF ARTSAKH in the international system for preservation of heritage»՝ որպես «Վէմ» մատենաշարի 6-րդ հատոր։
«Վէմ» հանդեսի 2023 թ. 3-րդ համարի հրապարակումները մեր ազգային կյանքում իրար հաջորդող ողբերգությունների նախնական արձագանքն են։
Խմբագրականը Արցախի հայաթափման փաստի սեփական գնահատականը տալու, նոր կորուստներից խուսափելու համար մեր ազգային մտքի մեռյալ վիճակը հաղթահարելու և ապագայի որոշակի հեռանկար ուրվագծելու փորձ է։
«Վէմ»-ի փոխխմբագիր Ռուբինա Փիրումյանը մեկ այլ ցավալի կորստի կապակցությամբ ամփոփ ներկայացրել է ականավոր պատմաբան ու հայագիտության երախտավոր Ռիչարդ Հովհաննիսյանի գիտական վաստակի ու Հայ Դատի պայքարում նրա ներդրումի գնահատականը։
Մեր ազգային միտքը ցնցելու նպատակով հարկ ենք համարել հրապարակել նաև ՀՅԴ հիմնադիր Քր. Միքայելյանի 1885 թ. գրած առաջին քաղաքական թռուցիկի ամբողջական տեքստը, որի բնագիրը Հայաստանի ազգային արխիվում գտել ու համապատասխան ծանոթագրություններով ընթերցողին է ներկայացնում պատմաբան Գոհար Ավագյանը։ Ուշադիր ընթերցողը կհասկանա, որ «Հայ եղբայրներ եւ հայ քոյրեր» վերտառությունը կրող՝ դաշնակցական մտքի այդ առաջին արգասիքը կարծես մեր օրերի համար է գրված։
«Վէմ»-ի հիմնական բաժիններում հրապարակված հիմնարար ուսումնասիրությունների կողքին 2023 թ. 3-րդ համարում կարևոր տեղ է հատկացվել հայ ազատագրական շարժման ռահվիրա Հակոբ Ջուղայեցի կաթողիկոսի գործունեության վերաբերյալ նորահայտ նյութերի փաթեթին:
___________________________________________
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
ՆԱՀԱՏԱԿ ԱԶԳԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ՀԻՄՆԱՔԱՐԵՐ
Ռուբինա Բ. Փիրումեան (Լոս Անջելես)
ՌԻՉԸՐԴ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆ
(ՆՈՅԵՄԲԵՐ 9, 1932 – ՅՈՒԼԻՍ 9, 2023)
Յարգանքի տուրք եւ փորձ՝ ուրուագրելու նրա կեանքն ու գործը (անգլերեն)
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Վարդան Ա. Ալեքսանյան
ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՆՎԻՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ
ԱՆԱՆԻԱ ՄՈԿԱՑՈՒ ՕՐՈՔ (943-965)
ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Ն. Հայրունի
ՐԱՖՖՈՒ ԳՐԱՔՆՆԱԴԱՏԱԿԱՆ
ՀԱՅԱՑՔՆԵՐԸ
ԼԵԶՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Դավիթ Ս. Գյուրջինյան
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՎԱՆՈՒՆՆԵՐԸ
Վազգեն Գ. Համբարձումյան
ՀՆԴԵՎՐՈՊԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀԱՅԵՐԵՆ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԽՈՍՔԻ ԵՐԿԱՏՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՄԸ
(ցեղակից լեզուների հետ առնչությունների համատեքստում)
ՀՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
Աշոտ Գ. Մանուչարյան
8-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅՈՑ ԻՇԽԱՆՆԵՐԻ ՇԱՐՔԻ ՎԻՄԱԳՐԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՐՈՒՄ
ՄՇԱԿՈՒՅԹ
Աշխեն Դ. Ենոքյան
ՍԻՐԱՄԱՐԳԻ ՊԱՏԿԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՔԱՆԴԱԿԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ
Սարգիս Գ. Պետրոսյան (Գյումրի)
ԷԲԼԱՅԵՐԵՆ ԵՎ ԱՔՔԱԴԵՐԵՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԿԻ ԵՎ ԻՐ ԵՐԿՈՒ ՏՈՀՄԱՊԵՏԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԻՏԱԳՈՐԾՆԱԿԱՆ
Համլետ Կ. Դավթյան
ԴԱՎԻԹ ԱՆՎԱՆ ՍՏՈՒԳԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՓՈՐՁ
ԳՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Արարատ Մ. Հակոբյան
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՏԻՍՅԱՆԻ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ
Ալեքսանդր Խատիսյան. անտիպ գործեր, նամակներ, նյութեր և փաստաթղթեր, աշխ.՝ Վլադիմիր Հարությունյանի
ԱՐԽԻՎ
Գոհար Գ. Ավագյան
ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ԱՌԱՋԻՆ ԹՌՈՒՑԻԿԸ
1885 թ. փետրվարին հայկական դպրոցների փակման կապակցությամբ
ՀԱՎԵԼՎԱԾ
Սիրանուշ Մ. Ֆահրադյան
ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑՈՒ ԿԱԼՎԱԾԱԳԻՐԸ՝
Կնիքների քննությամբ և Նախեդուռ գյուղի առնչությամբ
Զինա Ա. Ավետիսյան
ՀԱԿՈԲ ՋՈՒՂԱՅԵՑԻ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՎԱՆԱՆԴԵՑԻՆԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ