Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայելի» մամուլի ակումբի վրա հարձակման գործով ողջամիտ ժամկետներն արդեն խախտվել են։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։
«Ինչպես կարելի է հարձակում գործել լրատվամիջոցի դեմ և ամիսներ շարունակ անպատիժ մնալ։ Մինչդեռ մենք կարծում էինք, որ գործը պետք է լիներ դատաքննության փուլում, նույնիսկ դատավճիռը պետք է հրապարակված լիներ։ Սակայն տեսնում ենք, որ այս պարզունակ գործով նախաքննություն է ընթանում։ Մի գործով, որը տեղի էր ունեցել ուղիղ եթերում, այսինքն տեղի է ունեցել հարձակումը «Հայելի» ակումբի վրա խուլիգանական գործողությունների միջոցով։ Մենք միջնորդություններ ենք ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին, սակայն վարույթն իրականացնող մարմինը պատշաճ չարձագանքեց և դրսևորեց անգործություն։ Այս գործով ողջամիտ ժամկետներն արդեն խախտվել են։ Մենք չունենք դատապարտման վճիռ, շարունակում են հնչել սպառնալիքներ ազատության մեջ գտնվող անձանց կողմից։ Սա վկայում է, որ Հայաստանում շարունակում է գործել անպատժելիության մթնոլորտը»,-նշեց նա։
Փոստանջյանի խոսքով՝ եթե պետությունը պատշաճ քննություն չի իրականացնում որպես պետություն, ուրեմն ինքն էլ ես մասնակցում այդ սպառնալիքներին։
Խոսելով դատական պրոցեսների մասին, նա նաև նշեց․ «Մենք վերջիվերջո չենք տեսել որևէ դեպքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ։ 2 տարին բավական էր, որպեսզի գործեր լինեին դատարանում և արձակված դատավճիռներ։ Մենք հասկանում ենք, որ այս ամբողջ գործընթացը մարդկանց կալանավորել, բաց թողել, նախնական կալանքի այս վիճարկումները դատական կարգով ուղղակի տեսարաններ են ապահովել, նաև հոգեբանական ճնշում բանեցնելու համատեքստում։
Որևէ լուրջ դատական քննություն, դատական գործընթաց այդպես էլ տեղի չունեցավ։ Մենք հասկանում ենք, որ այս շուրջ 30 տարի ՀՀ-ում գործել է բռնապետական համակարգ, բռնապետական համակարգին չի տրվել քաղաքական գնահատական, մինչդեռ դա պարտադիր պետք է տրվեր։ Եթե գործերը հարուցվում են տվյալ քրեաիրավական հարաբերություններում կողմ հանդիսացող իշխանության կողմից, ապա այստեղ ճշմարտությունը բացահայտել ուղղակի անհնար է։ Օրինակ՝ «Մարտի 1-ի» գործով, չէ որ գործող իշխանությունը «Մարտի 1-ի» գործով կողմ է եղել»։