|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ԱԺ նիստում «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ դեմ են քվեարկելու:
Նրա խոսքով` հանրապետությունում այնքան ցածր են աշխատավարձերը, որ քաղաքացին հնարավորություն չունի արժանապատիվ ապրելու, և այդ օրինագիծը նույնպես չի ապահովելու նրա արժանապատիվ կենսամակարդակը:
«Օրեցօր հարստահարվում է քաղաքացին, մեծանում է արտագաղթը, և նրանք ավելի են հիասթափվում պատգամավորներից: Նրանք չեն զգում, որ իրենց կյանքը գոնե ինչ-որ բանով բարելավվում է: Ես ստանում եմ 240 հազար դրամ, և ես կարծում եմ, որ լավ չեմ աշխատում, իսկ այն մանկավարժը, ով ստանում է 100 հազար դրամ, նա ավելի շատ գործ է անում իր երկրի համար, որովհետև մանկավարժը գտնվում է իր լիազորությունների շրջանակում: Իսկ ի՞նչ ենք անում մենք` պատգամավորներս, որ պետք է օրենքներ ընդունենք ու կարգ ընդունենք: Մենք ձախողել ենք, մենք լավ չենք աշխատել»,- ասաց Փոստանջյանը: