| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր` ժամը 16:00-ին, Րաֆֆի Հովհաննիսյանը կվերադառնա Մոսկվայից և ժամը 18:00-ին կգլխավորի Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքը` խոսելով հետագա անելիքների մասին. ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգության» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը:
Անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին հնչող քննադատություններին` նա վստահեցրեց, որ իրենք հասել են այն տեղին, որը նախանշել էին: Ըստ պատգամավորի` մեկ օրվա ընթացքում չի կարելի հասնել ամեն ինչի: «Մենք անկախ պետության քաղաքացիներ ենք, սա է ամենակարևորը, որ տրվեց ապրիլի 9-ին հայ ժողովրդին»,- ասաց նա:
Փոստանջյանը հայտարարեց, որ ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանը, ոչ որպես մարդ, կնքեց իր մահկանացուն, երեկ էլ հուղարկավորությունն էր:
«Հուղարկավորության համար հող ուզեցինք, չտվեցին, նետեցինք աղբամանը: Իշխանությունն ո՞վ է, Սերժ Սարգսյա՞նը: Մենք չենք ճանաչում նրա իշխանությունը, նրանց հետ բանակցելու խնդիր չունենք, իսկ մեր հետագա անելիքների, լծակների մասին իմ կողմից խոսելու ո'չ տեղն է, ո'չ էլ ժամանակը»,- ասաց պատգամավորը:
Նա վստահեցրեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հզոր է, ամուր, իմաստուն, այնքան հասուն, որ այդ օրը թույլ չտվեց, որ բախումներ լինեն: Փոստանջյանը կարծիք հայտնեց նաև, որ ՀՀ բոլոր քաղաքներում քաղաքացին դարձել է պահանջատեր, ինչը չի եղել վերջին 20 տարիների ընթացքում: