Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ԵԽԽՎ-ում Զարուհի Փոստանջյանի հնչեցրած հարցը շարունակում է մնալ մամուլի ուշադրության կենտրոնում: Այսօր Ստրասբուրգից վերադարձած պատգամավորը հանդիպեց լրագրողների հետ եւ պատասխանեց նրանց հուզող հարցերին:
Լրագրողներից մեկը Փոստանջյանից հետաքրքրվեց, թե պատրա՞ստ է ապացուցել, որ Սերժ Սարգսյանն, իրոք, կազինոյում խաղում է, քանի որ նրա հնչեցրած հարցը, ըստ էության, վիրավորանք եւ զրպարտություն էր պարունակում:
«Ես ապացուցելու խնդիր չունեմ. հանրահայտ փաստերը ապացուցման խնդիր չունեն, ապացուցման ենթակա չեն: Սերժ Սարգսյանի խաղալու մասին գիտեն բոլորը, անգամ իր մերձավոր շրջապատն է արտահայտվել»,- պատասխանեց Փոստանջյանը:
Նրա կարծիքով` «նախագահն ինքն իր պատասխանով մատնեց իրեն»: Ըստ պատգամավորի` հարցին նման պատասխան տալով, «Սերժ Սարգսյանը ցույց տվեց, բարձրաձայնեց այն մասին, որ իր համար կարեւոր են այդ միլիոնները, եւ որ նա կորցրել է այդ միլիոնները»:
«Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ երջանկության համար միլիոններ են հարկավոր: Նա մարդկանց չարությունն ու բարությունը միլոիններով է չափում»,- նշեց Փոստանջյանը եւ հավելեց, որ նախագահի` կազինոյում 70 մլն դոլար տանուլ տալու մասին տեղեկացել է ԶԼՄ-ներից եւ փորձել է ճշտել, որ եթե այդքան չի տանուլ տվածը, ապա` որքա՞ն:
«Ես իմ հարցո՞վ պետք է խայտառակեի Սերժ Սարգսյանին»,- հարցրեց Փոստանջյանը` այնուհետեւ ընդգծելով, որ խայտառակությունը երկրում տիրող աղքատությունն է ու արտագաղթի ուժգնացող տեմպերը: