|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ԱԺ հայտարարությունների ժամին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ այսօր Բաղրամյան 26-ի դիմաց նստացույց հայտարարած Աշոտ Խուդոյանին, ով, որպես բողոքի նշան, կարելի է բերանը: Պատգամավորը նշեց, որ այսօր Աշոտ Խուդոյանի հանդեպ չորս ոստիկաններ ուժ են կիրառել` նրան տեղափոխելով Էջմիածնի հիվանդանոցներից մեկը: Աշոտ Խուդոյանի կինը` Հեղինե Մակարյանը, պատգամավորի հետ զրույցում իր զայրույթն է հայտնել` նշելով, որ իր ամուսնուն տարել են հոգեբուժարան, բայց դեռ չգիտի` որ:
Զարուհի Փոստանջյանը նշեց, որ վերջին շրջանում բողոքի ակցիաներ անցկացնող մարդկանց նկատմամբ ոստիկանական ուժի ոչ համաչափ կիրառումը դառնում է համատարած երևույթ: Պատգամավորի խոսքով` դա հիմա հեշտ է հաջողվում ոստիկանությանը, որովհետև դիմադրության օջախները ցրված են:
«Բողոքող քաղաքացիները հայտարարում են, որ իրենք առյուծներ են, որոնք դուրս են եկել բորենիների դեմ: Եկեք` առյուծի նման դուրս գանք բորենիների դեմ»,- կոչ արեց Զարուհի Փոստանջյանը: