կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-12-16 17:05
Քաղաքական

Զիջել ինքնիշխանությունը` իշխանավարման երկարացման նպատակով. Զարուհի Փոստանջյան

Զիջել ինքնիշխանությունը` իշխանավարման երկարացման նպատակով. Զարուհի Փոստանջյան

Քաղաքացիների գիտակցության մեջ աստիճանաբար ամրապնդվելու է այն գաղափարը, որ հայ ժողովրդի միակ բարեկամը ժողովրդավար Հայաստանն է, ահա այդ դաշնակցին պետք է գտնենք ու նրա հետ համագործակցենք: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն»  խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Նրա համոզմամբ` հայերն էլ կարող են ուկրաինացիների պես ոտքի կանգնել, խնդիրն այն է, որ այդ գիտակցությունը դեռ պետք է հասունանա ժամանակի ընթացքում:

 

Զարուհի Փոստանջյանի կարծիքով` այն, որ իշխանությունները մատուցում էին ժողովրդին, թե Մաքսային միություն մտնելը Հայաստանի համար  օգտակար է լինելու, պարզվեց` խաբեություն է, որովհետև արդեն ակնհայտ է, որ գազի գինը չի էժանանալու, կյանքը չի փոխվելու դեպի լավը, թանկացումները շարունակվելու են, մարդկանց եկամուտները` նվազելու: Ըստ պատգամավորի`  վիլնյուսյան չստորագրված փաստաթուղթը կարող էր Հայաստանին տալ շահավետ տնտեսական հարաբերություններ, սակայն այդ բանակցություններն արդեն դադարեցված են: Իրանի դեսպանի հայտարարությունները, որ Իրանը կարող էր  ավելի շահավետ պայմաններ առաջարկել գազի գնի  հարցում, ապացուցեցին, որ իշխանությունները կայացրել են անարդյունավետ տնտեսական որոշումներ:

 

«Իշխանությունների միակ խնդիրն է` երկարացնել իրենց իշխանությունը, ահա` ինչու այսպիսի ապօրինի բանակցություններ են տեղի ունեցել և այդպիսի զզվելի առևտուր է գնացել` զիջել ինքնիշխանությունը` իշխանավարման երկարացման պայմանով»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: