|
Փոխարժեքներ
27 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այս քառօրյան ուշագրավ էր այն օրինագծերով, որոնք վերաբերում էին բնակչության, քաղաքացիների սոցիալական խնդիրներին: Գործազուրկներն այլևս նպաստ չեն ստանալու, այն դեպքում, երբ բարձրանալու են բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը: Դա խտրական մոտեցում է. ԱԺ ավանդական ճեպազրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով նախօրեին «Պետական աշխատողների աշխատավարձերի միասնական համակարգի մասին» օրենքի նախագծի քննարկումները:
Ըստ պատգամավորի` նախարարական խավը ստեղծում է իր համար արտոնյալ պայմաններ, այսինքն` հազար մարդու համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ, մինչդեռ հասարակ քաղաքացիները ծայրահեղ վատ վիճակում են:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով` պետական աշխատողների աշխատավարձերի բարձրացումը անբարոյականություն է, որովհետև հազարավոր մարդիկ կան, որոնք քաղցած են քնում: «Այս կառավարությունը հակահայկական կառավարություն է»,- հայտարարեց նա:
Փոստանջյանը քննադատեց նաեւ պատգամավորների աշխատավարձերի բարձրացումը: «Պետք չէ, որ Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը ստանան 240 հազար դրամ, դա նրանց համար շատ է: Այդ ոհմակը, կներեք, որ ես այդպես եմ ասում, որ քվեարկում են մեկը մյուսի օգտին, այո, այդ աշխատավարձն անգամ նրանց համար շատ է»,- ասաց նա: