կարևոր
2110 դիտում, 8 ամիս առաջ - 2023-08-23 20:10
Քաղաքական

Վերցնե՛լ Երեւանը, ազատագրել թշնամուց․ Զարուհի Փոստանջյան

Ամեն ինչ որոշվելու է Երեւանում եւ այն, որ ձեզ շրջափակել են, դրա որոշումն էլ կայացվել է Երեւանում։ Այդ պատճառով է, որ մենք ներկայացրել ենք քաղաքական հայտ, այդ լուրջ քաղաքական գործընթացում։ Վերցնե՛լ Երեւանը, ազատագրել թշնամուց։ Այս մասին  «Մայր Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում ասաց Զարուհի Փոստանջյանը։

«Այս զավթիչները հանձնեցին մեր սրբությունները՝ Շուշին, Ղազանչեցոց վանքը, որ այսօր դառնա մզկիթ։ Ինչ եք կարծում, այս զավթիչները չե՞ն հանձնելու ձեր մանուկներին թշնամուն, չե՞ն հանձնելու Էջմիածինը թշնամուն»,- նշեց Փոստանջյանը։