Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պենտագոնը մշակում է ՌԴ պաշտոնական ներկայացուցիչների դեմ տեղեկատվական պատերազմի մարտավարությունը: Դա անհրաժեշտ է, եթե «նրանք փորձեն միջամտել» 2020-ին անցկացվելիք ԱՄՆ նախագահական ընտրություններին. ըստ yerkir.am-ի՝ գրում է The Washington Post-ը՝ իր աղբյուրներին հղումով:
Որպես հնարավոր գործողություն՝ Պենտագոնը դիտարկում է ռուսաստանյան ղեկավարության դեմ՝ ներառյալ բանակի հրամանատարությունը, հատուկ ծառայությունները և «օլիգարխները», կիբերհարձակումները, ընդ որում, ըստ թերթի աղբյուրի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դա չի վերաբերի, քանի որ նման քայլը կհամարվի «չափազանց մեծ սադրանք»: Իսկ գործողության նպատակը հարձակման օբյեկտին հասկացնելն է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտության դեպքում նրա գաղտնի անձնական ինֆորմացիան հանրության սեփականությունը կդառնա:
Ըստ թերթի՝ ԱՄՆ ԶՈւ կիբերհրամանատարության մարտավարությունն ընդհանուր առմամբ ռուսաստանյան հասարակության վրա ազդելու փորձեր չի ներառում: Իհարկե, պաշտոնյաների կարծիքով, այդ գործողությունը սահմանափակ հաջողություն կունենա՝ հաշվի առնելով «Պուտինի վերահսկողությունը երկրի, այդ թվում՝ ԶԼՄ-ների մեծ մասի վրա»: Որոշ վերլուծաբաններ էլ համոզված են, որ նոր միջացառումը բավականին արդյունավետ կլինի՝ կփոխի երկրի ղեկավարության պահվածքը:
Թերթը գրում է, որ «ռուսական միջամտության» պարագայում ամերիկացի զինվորականները հնարավոր է կիրառեն գործողությունների ևս մեկ տարբերակ՝ ապատեղեկատվություն կտարածեն, որը պառակտում կառաջացնի կառավարությունում և իշխող վերնախավում:
Ի դեպ, Պենտագոնի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել թերթի տեղեկությունները:
Ամերիկացի զինվորականները բազմիցս կիրառել են հոգեբանական գործողություններ: Օրինակ՝ Պարսից ծոցում պատերազմի ժամանակ հարյուրհազարավոր թռուցիկներ էին տարածել Իրաքում, որպեսզի կառավարական ուժերին համոզեն հանձնվել: Իսկ ինտերնետը, սոցիալական ցանցերը և սմարթֆոնները ընդլայնել են այդ մարտավարության ընդգրկումն ու ճշգրտությունը: