Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՄՆ-ը սեպտեմբերի վերջին գաղտնի կիբերգործողություն է իրականացրել Իրանի դեմ՝ ի պատասխան սաուդյան նավթագործարանների վրա հարձակումների, որոնց պատասխանատվությունը, պաշտոնական Վաշինգտոնի կարծիքով, ընկնում է Թեհրանի վրա. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Կիբերհանցագործությունների շարքն ուղղված էր Իրանի կողմից իրականացվող քարոզչության դեմ:
ԱՄՆ պաշտպանության նախարարությունում՝ Պենտագոնում, հրաժարվել են որևէ մեկնաբանություն այդ առնչությամբ: «Քաղաքականության և օպերատիվ անվտանգության շրջանակում մենք չենք քննարկում կիբերտարածքում գործողությունները, հետախուզությունը, ինչպես նաև պլանավորումը»,- գործակալությունը մեջբերում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլիսա Սմիթի պատասխանը:
Սաուդյան Saudi Aramco ընկերության երկու խոշոր ձեռնարկություններ գրոհի ենթարկվեցին սեպտեմբերի 14-ի գիշերը։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնեցին Եմենի «Անսար Ալլահ» շարժման ապստամբ հութիները։ Անօդաչու թռչող սարքերի հարվածների պատճառով առաջացած պայթյունների և հրդեհների հետևանքով աշխարհում մեծագույնը համարվող նավթարտահանողի արդյունահանումը նվազեց՝ օրական 9,8 մլն բարելից հասնելով 5,7 մլն բարելի։
ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան հարձակման պատասխանատվությունը գցեցին Իրանի վրա։ Նրանց ենթադրությամբ՝ գրոհը կազմակերպվել էր անօդաչու սարքերի և հրթիռների օգտագործմամբ, որոնք հութիները չունեն։
Այնուամենայնիվ, պաշտոնական Թեհրանը հնչեցված մեղադրանքներն անհիմն է համարել: