|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նոր վարչակազմը պատժամիջոցներ և մի շարք այլ լուրջ միջոցներ է նախապատրաստում Ռուսաստանի դեմ՝ կապված ամերիկյան իշխանությունների և ընկերությունների համակարգչային ցանցերի վրա լայնածավալ ենթադրյալ կիբերհարձակման, ինչպես նաև Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին երեքշաբթի հաղորդել է The Washington Post-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Հրապարակման համաձայն՝ այդ միջոցառումների նպատակը կլինի «ավելի լայն ազդանշան ուղարկելը», քանի որ Ռուսաստանի իշխանությունները, իբր, «երկար տարիներ կիբերտարածքում միջոցներ են կիրառել՝ մի շարք գործողություններ իրականացնելու համար, որոնք թշնամական են ԱՄՆ-ի և դաշնակիցների շահերի համար»: Բացի այդ, ըստ The Washington Post-ի, ԱՄՆ-ը միջոցներ կձեռնարկի, «ուղղված Մոսկվային պատասխանատվության ենթարկելուն», այնպիսի գործողությունների համար, ինչպիսիք են «Նավալնիի նկատմամբ արգելված քիմիական զենք կիրառելը»:
Սպիտակ տունը և պետդեպարտամենտը դեռ չեն արձագանքել ՏԱՍՍ-ի թղթակցի խնդրանքին՝ հաստատել հրապարակման տեղեկատվությունը: