|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
«Մովսեսի գավազան» հաքերային խումբը, որը վերջերս հայտնի դարձավ Իսրայելի օկուպացրած՝ Պաղեստինի կենտրոնների վրա հաջող կիբերհարձակումներով, նոր տեսահոլովակ է ներկայացրել. հայտնում է ParsToday-ը:
Ըստ Al-Mayadin-ի՝ խմբավորումը հայտարարել է, որ իրեն հասանելի է դարձել «սիոնիստական ռեժիմի «կառավարական տեղեկատվությունը», այդ թվում՝ օկուպացված Պաղեստինի 3D պատկերները»: Այս քայլը շրջանցում է միջազգային արգելքը, որը թույլ չի տալիս հասանելի դարձնել օկուպացված պաղեստինյան տարածքների ճշգրիտ օդային լուսանկարները:
Տեղադրված տեսանյութում ցուցադրվում և նշվում են կարևոր վայրերի պատկերներ և քարտեզներ ու հայտարարվում է, որ դրանք ճշգրիտ պատկերների օրինակներ են, որոնք վերջերս ստացվել են Իսրայելի կիբերենթակառուցվածքի կոտրումից հետո, ինչը ցույց է տալիս Թել Ավիվի կիբերանվտանգության ձախողումը:
Հաքերային խումբը նոյեմբերի 6-ին հարձակվել էր նաև իսրայելական ընկերությունների տեղեկատվական սերվերների վրա՝ հրապարակելով հաքերային հարձակման ժամանակ ձեռք բերված փաստաթղթեր՝ անձը հաստատող փաստաթղթեր, փաստաբանների գրասենյակային փաստաթղթեր, անդորրագրեր, ֆինանսական հաշվետվություններ և այլն։