կարևոր
2488 դիտում, 2 ամիս առաջ - 2024-02-08 18:10
Աշխարհ

Բացի Պուտինից ևս 3 թեկնածու է ուզում դառնալ ՌԴ նախագահ

Բացի Պուտինից ևս 3 թեկնածու է ուզում դառնալ ՌԴ նախագահ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում լիակատար պարզություն է տիրում. ընտրաթերթիկում լինելու են ՌԴ նախագահի պաշտոնի չորս թեկնածուներ։ Այս մասին տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Մենք ավարտել ենք թեկնածուների գրանցման հարցի քննարկումը։ Այսօրվա նիստի արդյունքներով մեզ մոտ լիակատար պարզություն է տիրում. ընտրաթերթիկում լինելու են չորս թեկնածուներ»,- նշել է Պամֆիլովան։

Թեկնածուներ են գրանցվել Վլադիսլավ Դավանկովը (39 տարեկան, «Новые люди»), Նիկոլայ Խարիտոնովը (75 տարեկան, ՌԴԿԿ) եւ Լեոնիդ Սլուցկին (56 տարեկան, ՌԼԴԿ)։ Վլադիմիր Պուտինը (71 տարեկան) գալիք ընտրություններին կմասնակցի որպես ինքնառաջադրված։

Ռուսաստանի Դաշնության նախագահի ընտրությունները կայանալու են 2024թ. մարտի 15-17-ին։ Դրանց հեռահար էլեկտրոնային քվեարկությունը ավանդական ձեւաչափի հետ միասին նախատեսվում է անցկացնել 29 շրջաններում։

Ռուսաստանի նոր նախագահի երդմնակալությունը տեղի կունենա 2024թ. մայիսի 7-ին։