|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների նախարար Ջավադ Ազարի Ջահրոմին հայտարարել է, որ ԱՄՆ-ի ոչ մի կիբերհարձակում չի կարողացել վնասել Իրանի հրթիռների կառավարման համակարգերը. հայտնում է РИА Новости-ն:
Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ ԱՄՆ-ն իրականացրել է հարձակողական կիբերգործողությունները Իրանի համակարգչային համակարգերի դեմ, որոնք կիրառվում են հրթիռների արձակումները կառավարելու համար:
«Նրանք շատ ջանքեր են գործադրել, սակայն ոչ մի հարձակում դեռ հաջողություն չի ունեցել»,- ասել է իրանցի նախարարը: