|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընտանյոք հանդերձ Լոնդոն՝ հանգստանալու մեկնած Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովին։ Նա մի շարք հանդիպումներ է ունեցել տարբեր երկրների ղեկավարների հետ, միջանցքներում կարճատեւ զրույցներ, մի փակ նիստում՝ ելույթ։
Մեր ուշադրությունը գրավեց այն, որ Նիդերլանդների վարչապետի հետ խոսել է «Հայաստան-Նիդերլանդներ բազմաոլորտ հարաբերությունների զարգացման», Ֆինլանդիայի նախագահի հետ՝ «Հայաստան-Ֆինլանդիա տնտեսական փոխգործակցության ընդլայնման», Իսպանիայի վարչապետի հետ՝ «Հայաստան-Իսպանիա առեւտրատնտեսական կապերի ընդլայնման» մասին։
Թե ինչ կապեր ու հարաբերություններ ունենք այդ երկրների հետ, հավանաբար, պետական գաղտնիք է։ Առավել ուշագրավ է, որ հրաժարվել է հանդիպել Ալիեւի հետ, ում հետ պատրաստվում է պայմանագիր կնքել»: