Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մեծ Բրիտանիան եւ դրա դաշնակիցները պատրաստվում են պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի ֆինանսական հատվածի նկատմամբ Ուկրաինա Ռուսաստանի կողմից իբր հնարավոր ներխուժման դեպքում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարարության ղեկավար Լիզ Թրասը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք հստակ հասկացրել ենք, որ ցանկացած հետագա ռազմական ներխուժում Ուկրաինայի տարածք լայնածավալ հետեւանքներ կունենա, այդ թվում` պատժամիջոցների համակարգված կիրառում, ինչը լրջորեն կազդի Ռուսաստանի շահերի եւ երկրի տնտեսության վրա,- ասել է նա։- Միացյալ Թագավորությունն իր դաշնակիցների հետ աշխատում է այդ պատժամիջոցների ուղղությամբ, այդ թվում` բարձր արդյունավետ միջոցների ռուսական ֆինանսական հատվածի եւ անհատների դեմ: Մենք նաեւ Ուկրաինային անհրաժեշտ աջակցություն ենք տրամադրում տնտեսության եւ անվտանգության ոլորտներում»։
Հաշվի առնելով ռուս-ուկրաինական սահմանին տիրող իրավիճակը՝ Տրասը կոչ է արել Մոսկվային կատարել միջազգային պարտավորությունները եւ Մինսկի համաձայնագրերի պայմանները։