Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բրիտանական The Independent-ի մեկնաբան Ռոբերտ Ֆիսկը «Գեղեցիկ մզկիթն ու Հայոց ցեղասպանության մութ շրջանը» վերնագրով հոդված է հրապարակել, որում անդրադարձել է Այնթափ (Գազիանթեփ) քաղաքի Ազատագրության մզկիթին (Kurtuluş Camii)՝ նշելով, որ այն նեոդասական, գրեթե գոթական ոճով, սև-սպիտակ քարերով կառուցված կառույց է, որն արտասովոր է մզկիթների համար:
«Մինարեթները դուրս են ելնում քառակուսի տանիքներից, որոնք կարող էին լինել եկեղեցական, եթե այդ հինավուրց քաղաքում ապրեին քրիստոնյաներ: Բայց, իհարկե, նրանք եղել են: Գազիանթեփում ձեզ ոչ ոք՝ ո՛չ ուղեկցորդները, ո՛չ ուղեցույցները չեն ասի, որ այս կառույցը, որը կառուցել են սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի պալատական ճարտարապետների զարմիկները (հայտնի Բալյանների գերդաստանից Սարգիս Բալյանը), եղել է Սբ Աստվածածին տաճարը, որը տեղավորում էր ավելի քան 20.000 հայ, որոնք դարձան 1914-1918 թ. պատերազմի ամենաահռելի ոճրի՝ Հայոց ցեղասպանության զոհերը»,- ըստ Yerkir.am-ի՝ նշում է հոդվածագիրը:
Նշվում է, որ 36.000 բնակչություն ունեցող քաղաքի 32.000 հայերը արտաքսվել էին սիրիական անապատներ, մուսուլման բնակչությունը զբաղեցրել էր հայերի տները, իսկ տաճարը վերածվել էր պահեստի: Միակ պահպանված փորագրությունը ցույց է տալիս տաճարի կառուցման տարեթիվը՝ 1892: Ճակատագրի սարսափելի հեգնանքով՝ այդ տարվանից սկսվեց սուլթանի կողմից հայերի կոտորածների առաջին շրջանը:
Եկեղեցու բակում Ֆիսկը հանդիպել է սիրիացի փախստականի, որն ասել է, թե տեղյակ է, որ այս մզկիթը եկեղեցի է եղել, նաև պատմել է, որ մահվան դատապարտվելու համար անապատներ ուղարկված հայերին տեղի արաբները մեծ օգնություն են ցուցաբերել: Երբ Ֆիսկը խանութում աշխատող թուրքից հարցրել է եկեղեցու մասին, թուրքը քմծիծաղ է տվել և ակնապիշ նայել նրան: «Ես ենթադրում եմ, որ դա մեղքի զգացումից էր»,- գրել է Ֆիսկը: