|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Թուրքական Taraf պարբերականը «Ցեղասպանության հետքեր՝ ապաստարանում» վերնագրով` Հայոց ցեղասպանության մասին նոր փաստեր է հրապարակել:
Ստորև ներկայացնում ենք նյութը:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ` 1915 թվականի վերաբերյալ նոր փաստեր են հայտաբերվել: Թաներ Աքչամն ու Դիջլե Աքարը Ժնևի ազգային արխիվում գտել են հայ կանանց և երեխաների պատմությունները պարունակող` Հալեպի ապաստարանի մոտ 1700 գրառումներ, որոնցից 500-ը հանձնվել է հետազոտողներին:
Գրառումներում կան բազում վկայություններ պետական գործիչների սպանության, բռնաբարության, թալանի և խղճով մարդկանց՝ հայերին օգնություն ցուցաբերելու մասին: Նույն փաստաթղթերում կարելի է հանդիպել որոշ մուսուլմանների պատմությունների ևս: Գրառումներն այժմ անգլերեն տարբերակով են, սակայն Աքչամն ու Դիջլեն դրանք թուրքերեն տարբերակով հրապարակելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնում:
Yerkir.am-ը քիչ անց կներկայացնի այդ պատմություններից մի քանիսը: