կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-26 16:55
Արցախ

Աղդամի մեծ մզկիթն օսմանյան չէ. IR Azariha

Աղդամի մեծ մզկիթն օսմանյան չէ. IR Azariha

Իրանը վրդովված է այն բանից, թե ինչպես են Թուրքիան և Ադրբեջանը ինքնավստահաբար յուրացնում Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգությունը:

Իրանական IR Azariha հեռագրական ալիքը հոդված է հրապարակել պատմական փաստերը կեղծելու՝ Թուրքիայի փորձի մասին՝ քննադատելով թուրքական հեռուստատեսության հաղորդումը:

«Թուրքիայի ազգային հեռուստատեսության՝ TRT-ի թղթակիցը Աղդամի Մեծ մզկիթի մասին ռեպորտաժում այն համարձակորեն նշում է որպես Օսմանյան կայսրության մասունք: Սակայն ո՛չ այս մզկիթը, ո՛չ Աղդամ քաղաքը, ո՛չ էլ Լեռնային Ղարաբաղը ոչ մի կապ չունեն օսմանցիների հետ: Ըստ մուտքի մակագրության՝ մզկիթը կառուցվել է Հիջրահի 1287 թ.-ին, որը Գրիգորյան օրացույցում համապատասխանում է 1870-ին՝ Ռուսաստանի կայսրության ցարական շրջանում»,- նշում է հեռուստաալիքը:

Եվ, իրոք, շենքի ճարտարապետը Սաֆի խան Ղարաբաղսկին է: Ըստ մզկիթի խորանի արձանագրության՝ խորանի և մզկիթի ներսի զարդերը վարպետ Մուհամմադ ՆաՂաշ Շոկուխի Թաբրիզիի՝ վարպետ Թաղի Նաղաշ Թավրիզիի որդու աշխատանքներն են: