Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար, ազգությամբ հայ Վարուժան Փամբուկչյանն իր գործընկերներին պատմել է Հայոց ցեղասպանության և իր մազապուրծ ընտանիքի պատմության մասին։ Այս մասին հայտնում է ռումինական «Agerpres» գործակալությունը:
Պատգամավորը նշել է, որ 106 տարի առաջ Օսմանյան կայսրության կողմից սպանվել է 1,5 մլն հայ:
«Նրանք ունեցել են իրենց կրոնից՝ քրիստոնեությունից, մշակույթից և լեզվից հրաժարվելու ու փրկվելու հնարավորություն, սակայն շատ քչերն են արել դա»,- նշել է Փամբուչյանը:
Վարուժան Փամբուչյանը հայտնել է, որ իր ընտանիքին հաջողվել է փրկվել և բնակություն հաստատել Ռումինիայում, որտեղ էլ ծնվել է ինքը: Ռումինացի պատգամավոր Միրսիա Չելարուն ընդգծել է, որ պատմության նման մութ էջերը չի կարելի մոռանալ և մերժել դրանք:
Հայոց ցեղասպանության զոհերին հիշելու և նրանց հիշատակը վառ պահելու վերաբերյալ ելույթներով հանդես են եկել նաև այլ պատգամավորներ:
Ապրիլի 27-ին Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: