|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Մարկ Էսփերը անդրադարձել է Աֆղանստանից 5 հազար զինծառայողի դուրսբերման ծրագրերին. հայտնում է Associated Press-ը:
Էսփերը պարզաբանել է, որ, միևնույն ժամանակ, նախատեսում են 8.6 հազար մարդ թողնել երկրում: Նրա պնդմամբ՝ նման որոշումը կնպաստի Աֆղանստանում ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարին աջակցելուն:
Պենտագոնի ղեկավարն ընդգծել է նաև, որ զորքերի դուրսբերումը տեղի է ունենալու ցանկացած դեպքում՝ անկախ արմատական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ ձեռք բերված խաղաղ համաձայնագրի պայմաններից: