|
Փոխարժեքներ
04 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.55 |
| EUR | ⚊ | € 407.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.3363 |
| GBP | ⚊ | £ 478.82 |
| GEL | ⚊ | ₾ 139.25 |
ԱՄՆ-ն Աֆղանստանից արդեն դուրս է բերել իր ռազմական կոնտինգենտի մեկ երրորդը: Այս մասին հայտնել է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը իր կայքում:
Հրամանատարության գնահատականների համաձայն՝ ԱՄՆ զինված ուժերն ավարտել են «դուրսբերման ողջ գործընթացի 30-ից 44% -ը»:
Իսլամական պետությունից հանվել են շուրջ 300 բեռնատար ինքնաթիռներ՝ նյութերով, իսկ 13 հազար կտոր սարքավորումներ ուղարկվել են ՊՆ նյութատեխնիկական գործակալություն՝ ոչնչացման համար: Հրամանատարությունը նշում է, որ ամերիկացի զինվորականները տարբեր նահանգներում վեց հենակետ են փոխանցել Աֆղանստանի պաշտպանության նախարարությանը։