|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.88 |
| EUR | ⚊ | € 404.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.4762 |
| GBP | ⚊ | £ 481.77 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ զորքերի դուրսբերումը Աֆղանստանից մոտենում է ավարտին, գործընթացն ընթանում է անվտանգ ռեժիմով և կավարտվի ժամանակին: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը ճեպազրույցի ընթացքում։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ ԱՄՆ-ը Աֆղանստանից հետ է կանչել իր զորքերի 95 տոկոսը: Քաբուլից դուրս գտնվող բոլոր ամերիկյան բազաները փոխանցվել են աֆղանցի գործընկերներին:
Մեկնաբանելով «Ալ Քաիդա» և «Թալիբան» ահաբեկչական կազմակերպությունների՝ երկիր վերադառնալու հնարավորությունը՝ Օսթինը նշել է, որ Աֆղանստանում առաքելությունը դեռ չի ավարտվել, և զինվորականները պատրաստ են արձագանքել սպառնալիքներին: