կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-06-15 23:01
Աշխարհ

Բողոքի ցույց Թբիլիսիում

Բողոքի ցույց Թբիլիսիում

Ինչպես հաղորդում է jnews.ge-ն, այսօր, Թբիլիսիի Ազատության հրապարակում «Հայրենասերների դաշինք»-ը ցույց էր կազմակերպել։ Կուսակցության ներկայացուցիչները բողոքի էին դուրս եկել Դավիթ Գարեջիի շուրջ զարգացող իրադարձություններին իրենց անհամաձայնությունը հայտնելու:«Դավիթ գարեջին Վրաստան է» կարգախոսով խաղաղ ցույցի ընթացքում միակ միջադեպն այն էր, որ Սակրեբուլոյի պատուհաններից մեկից ցուցադրվեց «Եվրոպական Վրաստան»-ի դրոշը։

«Ցույցի գլխավոր պահանջն այն է՝ թե Վրաստանի, թե Ադրբեջանի կառավարություններն էլ լավ գիտակցեն, որ վրաց ժողովուրդը չի պատրաստվում զիջել Դավիթ Գարեջին։ Դավիթ Գարեջին Վրաստան է, մենք պետք է պահպանենք մեր տարածքը և մշակութային ժառանգությունը։ Իհարկե, սահմանազատման հանձնաժողովը թող աշխատի, բայց այն, որ ադրբեջանցի սահմանապահների կողմից տեղափոխում է լինում և պարբերաբար փակվում է անապատի մենաստանը, սա մեզ համար անընդունելի է», – հայտարարեց «Հայրենասերների դաշինք»-ի առաջնորդ Իռմա Ինաշվիլին։