|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Դատարանն այս պահին քննում է Տիրան Խաչատրյանին կալանքի տանելու միջնորդությունը։ Դատարանի բակու, լրագրողների հետ զրույցում․ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գնահատելով իրավիճակն ասաց․ «Սրանք գուժող զանգեր են, որ պետք է արթնացնեն մեր հասարակությանը»։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ձերբակալել են ՀՀ ազգային հերոս, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանին։ Պաշտպանական խումբը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ Տիրան Խաչատրյանին առաջադրված մեղադրանքը (ռազմական դրության ժամանակ զինվորական պաշտոնեական անփութություն), որը նա չի ընդունում, առնչվում է 44-օրյա պատերազմի որոշ հանգամանքների: